ՍԴ անդամներն ինչ վաստակում՝ ծախսում են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն ներկայացրել է, թե ինչպես են ապրում Սահմանադրական դատարանի մի քանի անդամներ: Այսօր կներկայացնենք մյուսների դրամական միջոցներն ու ունեցվածքը:

 

 

kim

Մասնավորապես՝ ՍԴ անդամ Կիմ Բալայանն իր հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա փետրվարի 12-ին: Նշենք, որ այս պաշտոնը զբաղեցնելում է 2003թ.-ից, նա դեռևս չի հասցրել մեծ գումարներ ետ գցել, կամ էլ  խնամքով թաքցնում է դրանք՝ շատ այլ պաշտոնավորների նման:

Համենայնդեպս՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը խոսում է նրա՝ ոչ այնքան շատ ունեցվածք ունենալու մասին: Մասնավորապես՝ 2013թ. սկզբում նա ունեցել է ընդամենը 800 հազար դրամ, որն արդեն հարկային տարվա վերջում աճելով դարձել է 2 մլն 100 հազար դրամ: Սակայն մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 8 մլն 355 հազար դրամ գումար վաստակել, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից՝ 7 մլն 655 հազար դրամ և գույքը օտարելուց ստացված եկամուտից՝ 700 հազար դրամ:

Մեկ այլ ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է: Նա այժմ ունի 9 մլն դրամ և 38 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների և այլ եկամուտների շնորհիվ կարողացել է վաստակել 11 մլն դրամ:

top

ՍԴ անդամ՝ Ֆելիքս Թոխյանն ավելի վատ վիճակում է գտվում, քան իր գործընկերը: Հետաքրքիր է, որ նա իր պաշտոնը զբաղեցնում է դեռևս 1997 թ.-ից և տարօրինակ է, բայց այս ընթացքում հասցրել է կուտակել միայն 400 հազար դրամ: Ընդ որում՝ 2013թ. սկզբին նա ուներ ընդամենը 100 հազար դրամ, որն էլ տարվա վերջում դարձել է 400 հազար դրամ: Սակայն մեկ տարվա ընթացքում միայն աշխատանքի վարձատրությունների շնորհիվ նա կարողացել է վաստակել 16 մլն 944 հազար դրամ: Ստացվում է ինչ վաստակում է՝ վատնում է առանց խնայելու:

1996թ.ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն էլ իր պաշտոնը զբաղեցնում է 1996թ.-ից: Սակայն նա էլ այս ընթացքում կարողացել է ետ գցել միայն 310 հազար դրամ: Իսկ մեկ տարվա ընթացքում կենսաթոշակից և աշխատանքի վարձատրությունից վաստակել է 4 մլն 898 հազար դրամ:




Լրահոս