«Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել կամրջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին` ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երկաթգծի «Թումանյան» կայարանից Ձորագետ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 44 OU 247 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Հրշեջ-փրկարարները վերացրել են ավտոմեքենայի անսարքությունը:




Լրահոս