Երգչուհի Ռիհաննան լրջորեն մտածում է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը գնելու մասին:
Այդ գաղափարը նրան հուշել է իր ընկերը՝ Դիդյե Դրոգբան, ով հանդես է գալիս լոնդոնյան «Չելսիի» կազմում:
Անգլիական մամուլն արդեն հեգնում է՝ գրելով, որ կոտդ’իվուարցին այսպիսով փորձում է ճանապարհից հեռացնել Անգլիայի պրեմիեր լիգայում ոսկե մեդալների իր հնարավոր մրցակցին: Ինչևէ, Բարբադոսում ծնվածները միշտ սիրել են ֆուտբոլ. հիշեցնում է El Mundo Deportivo-ն:
Երգչուհու տարեկան եկամուտը կազմում է 50 մլն դոլար:
Ներկայումս «Լիվերպուլը» պատկանում է ամերիկյան Fenway Sports Group ընկերությանը: Ռիհաննան կարող է գործընկերներ գտնել՝ ակումբը համատեղ գնելու համար: