Իսրայելական բանակը Գազայի հատվածում նոր հարվածներ է հասցրել՝ ի պատասխան պաղեստինյան ռմբակոծությունների, որոնք տեղի են ունեցել զինադադարի ժամկետի ավարտից առաջ:
Ինչպես նշվում է բանակի մամլո ծառայության հաղորդագրությունում, Իսրայելի պաշտպանական բանակը «գրոհում է ահաբեկչական օբյեկտները Գազայի ողջ տարածքում»:
Պաղեստինյան կողմի ներկայացուցիչները բանակցություններին հայտարարել են, որ այսպիսով Իսրայելը խախտում է զինադադարի պայմանները: Իսրայելն իր հերթին հայտարարում է, որ չորեքշաբթի Գազայից Իսրայելի տարածքի վրա է արձակվել հինգ հրթիռ: ՀԱՄԱՍ-ը հերքում է այս մեղադրանքները:
Ավելի վաղ Իսրայելը և Պաղեստինը պայմանավորվել էին ևս հինգ օրով երկարացնել հրադադարը: Նախկին հրադադարի ժամկետը լրացել է տեղական ժամանակով կեսգիշերին, տեղեկացնում է BBC-ին: