«Բարսելոնի» նախկին պաշտպան, իսկ ներկայումս՝ «Օլիմպիակոսի» խաղացող Էրիկ Աբիդալը հայտարարել է Ֆրանսիայի ազգային հավաքականում իր կարիերայի ավարտի մասին: Փորձառու ֆուտբոլիստը մասնակցել է ֆրանսիացիների 67 հանդիպման, սակայն չի Դիդյե Դեշամի մարզչական շտաբի կողմից չի հրավիրվել 2014 թ.-ի աշխարհի առաջնությանը:
«Ամեն բան վերջացած է: Ես չեմ հրավիրի մամլո ասուլիս, որպեսզի հայտարարություն անեմ: Այդ մասին առաջին անգամ եմ ասում, սակայն համոզված եմ, որ այլևս չեմ միանա հավաքականին», – Աբիդալի խոսքերն է մեջբերում BBC-ին: