Մերձմոսկվայի Պուշչինոյում գտնվող պատմական շենքի հիմքի վերականգնողական աշխատանքների ժամանակ գանձ է հայտնաբերվել:
Վերականգողները գտել են Ռուսաստանում 1810 թվականից մինչև 1825 թվականն արտադրված 380 մետաղադրամ: Պատմաբանների կարծիքով՝ այն ժամանակվա համար դա բավականին պատկառելի գումար էր: Այդ գումարով կարելի էր կով գնել:
Այսօր այդ մետաղադրամների գինը 100-2000 ռուբլի է՝ կախված դրանց վիճակից, թողարկման տարեթվից և դրանք թողարկող ընկերությունից: Վարկածներից մեկի համաձայն՝ դրանք օգտագործել են տանտերերի երեխաները` լոտո խաղալիս: Այդ վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ բոլոր դրամները նույն արժեքի էին և բավականին դեֆորմացված:
Հավաքածուն կփոխանցվի պետությանը, իսկ մի մասն էլ վերականգնումից հետո կմնա թանգարանում: