Հարվածել են գործարարի գլխին և 19 մլն ռուբլի գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում երկու անհայտ անձինք կողոպտել են նախօրեին բնակարանը վաճառած գործարարին: Հանցագործները նրանից 19 մլն ռուբլի են գողացել:

Ոստիկանների խոսքով, կողոպտիչները տղամարդուն դիմավորել են բանկի մուտքի մոտ, հարվածել են նրա գլխին, և զենքով սպառնալով՝ խլել փողերով պայուսակը: Դրանից հետո նրանք հեռացել են Lada Priora ավտոմեքենայով, տեղեկացնում է Интерфакс-ը:




Լրահոս