ԱՄՆ-ն չի ճանաչել Ազավադի անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ը չի ճանաչում Մալիի հյուսիսում գտնվող Ազավադ շրջանը` որպես անկախ պետություն: Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ազավադի անկախությունը և կրկին կոչ է անում հարգել Մալիի տարածքային ամբողջականությունը: Ազավադի անկախությունը հրաժարվել են ճանաչել նաև Ֆրանսիան և Աֆրիկյան Միությունը: Մինչ այդ, ապստամբ տուարեգեները Մալիի հյուսիսում հռչակել են իրենց պետությունը` Ազավադը: 




Լրահոս