Ֆրանսիայի մայրաքաղաքում անհայտ անձինք զինված հարձակում են գործել Աաուդյան Արաբիայի արքայազնի շարասյան վրա, տեղեկացնում է ИТАР-ТАСС: Ֆրանսիական BFM-TV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, հանցագործները 250 հազար եվրո են հափշտակել և խլել նրա ավտոմեքենան:
Դեպքը կատարվել է քաղաք մուտք գործելու ճանապարհին: Ինքնաձիգներով զինված մի քանի անձինք հարձակվել են Սաուդյան Արաբիայի դեսպանատանը պատկանող ավտոմեքենայի վրա: Բացի փողից նրանց ձեռքն են ընկել դիվանագիտական առաքելության փաստաթղթդեր և արքայազնի անձնական իրերը: Հարձակման ընթացքում զենք չի կիրառվել, տուժածներ չկան: Հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել: