Անտառային հրդեհների պատճառով Կալիֆորնիայում 1000 մարդ է տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ են տարհանվել Կալիֆորնիայի նահանգի Յոսեմիտի ազգային պարկին հարող բնակելի շրջաններից հրդեհների պատճառով: Այդ մասին երկուշաբթի հայտնել է KTLA հեռուստաալիքը:

Հաղորդվել է, որ հնարավոր վտանգի մասին տեղեկացվել է ևս 3000 մարդ:

Հրդեհը բռնկվել է ավելի քան 80 հեկտար տարածքում:

Իշխանությունների տեղեկություներով՝ նահանգում դեռ շարունակվում են հրդեհները:
Ավելի վաղ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հրդեհների ուժգնացող վտանգի պատճառով նահանգի տարածքում արտակարգ իրավիճակ է հայտարարել:




Լրահոս