Անհայտ անձինք Մոսկվայի բարձրահարկի վերևում Ուկրաինայի դրոշ են փակցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Կոտելնիչեսկի փողոցում գտնվող ստալինյան տան ծայրաձողին Ուկրաինայի դրոշ են ամրացրել: Ինչպես տեղեկացնում է segodnya.ua-ն, այդ մասին հայտնել են ՌԴ իրավապահ մարմինները:

Դրոշը փակցրել են վաղ առավոտյոն: Ծայրաձողի աստղը նույպես ներկվել է դեղին և կապույտ գույներով:

Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ին դրոշը հանել են, սակայն ականատեսները հասցրել են այն նկարահանել:

Իրավապահները ձերբակալել են ալպինիստական հանդերձանքով մի քանի երիտասարդի, որոնք կարող էին մասնակից լինել այդ ակցիային:




Լրահոս