ՀՀ–ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ` քննության առնելով Իրաքի եզդիների ներկայիս դրությունը և Միացյալ Նահանգների գործողություններն այնտեղ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։
Դեսպան Հեֆերնը շեշտադրել է ԱՄՆ-ի կառավարության շարունակական մարդասիրական ջանքերը՝ մեղմելու Իրաքի եզդիների ծանր դրությունը և նրանց բարօրությունն ապահովելու հանձնառությունը: