Մոսկվայի ոստիկանները կանխել են մի քանի մարդու պատվիրված սպանությունը: Ինչպես տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ-ն, Մերձմոսկվայի բնակչուհին ցանկացել է վերացնել իր նախկին ամուսնու ընտանիքի 4 անդամներին:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, ոստիկաններին հաջողվել է կանխել այդ չորս անձանց սպանությունը: Հանցագործության պատվիրատուն էր Մերձմոսկվայի մարզի բնակչուհին:
Նա փնտրել է քիլեր իր նախկին ամուսնու հարազատներին սպանելու համար, որոնց հանդեպ թշնամանք էր տածում: Զոհ պետք է դառնային նախկին ամուսինը, նրա հայրը և քույրը, ինչպես նաև այդ ընտանիքում վարորդ աշխատող տղամարդը:
Չարագործ կինն ու իր ներկայիս կողակիցը ձերբակալվել են սպանության դիմաց դրամական պարգևի մի մասի փոխանցման ժամանակ: Չորս մարդ վերացնելու համար նրանք մտադիր էին վճարել 300 հազար ռուբլի: