ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնելով մարտական հերթապահություն` իրավիճակը պահել են վերահսկողության տակ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն