Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չարլզ Սպենսեր Չապլինը ծնվել է 1889թ. ապրիլի 16-ին էստրադային դերասանների ընտանիքում: Նրա ծնողները բազմաթիվ ելույթներ են ունեցել Եվրոպայում ու ԱՄՆ-ում, սակայն ունեցել են ողբերգական ավարտ` հայրը կորցրել է ձայնը, չարաշահել է ալկոհոլն ու մահացել, իսկ մայրը խելագարվել է: 
Մանուկ հասակում Չարլին շատ է ելույթ ունեցել, մասնակցել մնջախաղերի` իրեն փորձելով ծաղրածուի դերում, կիսատ է թողել դպրոցը` հանապազօրյա հացը վաստակելու համար: 14 տարեկանում վերջապես բախտը ժպտացել է տղային. նա թատրոնում մշտական աշխատանք է ստացել: Շուտով նրան նկատում են կինոինդուստրիայի ներկայացուցիչները, նա հանդես է գալիս որպես դերասան, իսկ հետագայում ինքն է դառնում ժապավենների հեղինակ: 1917թ. Չապլին այդ ժամանակի թատրոնի ու կինոյի ամենաթանկ վարձատրվող դերասանն էր, ով 1 միլիոն դոլարանոց պայմանագիր էր կնքել First National Pictures ստուդիայի հետ: Չնայած այն բանին, որ կինոն շուտով դարձավ հնչյունային, ապա` գունավոր, մեծ վարպետի կերտած “Թափառականի” կերպարը դարձավ դասական ու մինչ օրս էլ համարվում է ընդօրինակման առարկա: Այդ կերպարը` լայն տաբատով, գլխարկով ու ձեռնափայտով, դարձավ դերասանի այցեքարտը: Չապլինն ամուսնացել է 4 անգամ, ունեցել 11 երեխա: Նրա չորրրորդ կինը` Ունա Օ′Նիլը, Չապլինից փոքր էր 37 տարով ու երեխա պարգևեց ամուսնուն, երբ մեծ կատակերգուն 72 տարեկան էր:




Լրահոս