ԱՄԱՉՈ՞ՒՄ Է ՀՀԿ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածել է իր նախընտրական բլոգը, որի նկարի վրա չկա ՀՀԿ-ի լոգոն: «Ժողովուրդ»-ը փորձեց պարոն Ֆարմանյանից տեղեկանալ, թե ինչու է խուսափում ՀՀԿ-ից: «Հավանաբար Դուք հիմնվում եք իմ քարոզչական բազմաթիվ պաստառներից եւ նյութերից ընդամենը մեկի վրա, որովհետեւ բազմաթիվ այլ պաստառներ կան, որոնց վրա առավել ամբողջական ինֆորմացիա կա, այդ թվում՝ կուսակցության պատկանելության հանգամանքը»,-հուսադրեց նա:




Լրահոս