Արտաշատի Շահումյան գյուղում 8 ամսական տղա երեխա է մահացել, ով տառապել է, թե ինֆեկցիոն հիվանդությամբ, թե թոքաբորբով, թե առնետներն են մահվանից առաջ կրծոտել երեխայի քիթը, ականջը, մատները եւ գլխի մի հատվածը: տեղեկությունը հաստատեԼ Է նաեւ Արարատի մարզի Շահումյան գյուղի գյուղապետ Սերժիկ Բաբայանը: Մինչ այդ Արտաշատի հիվանդանոցի տնօրեն Ավիկ Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել Է, որ երեխան Արարատի մարզի Շահումյան գյուղի ամբուլատորիայում է մահացել: Նա ինֆեկցիոն հիվանդությամբ է տառապել եւ 3 անգամ պառկել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:Իսկ ահա Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանն ասել է , որ այսօր արդեն հաստատվել է, որ երեխան թոքաբորբից է մահացել: Նա հաստատել է այն տեղեկությունը, որ առնետներն իսկապես կրծոտել էին երեխային: Գյուղապետի փոխանցմամբ, իրականում երեխան ծնվել է անհաջող ընտանիքում, որտեղ նա վրա ուշադրություն չեն դարձրել:Հարցին, թե ընտանիքը սոցիալապես անապահո՞վ է եղել, նա պատասխանեց, որ այնքան էլ անապահով չէ, քանի որ ընտանիքում աշխատողներ կան, բացի այդ ինքն էլ է օգնում: Բայց ընտանիքի հայրը օրական վաստակած 3 հազար դրամը ծախսում է խմելու վրա: Ի դեպ, նույն ընտանիքում մահացած փոքրիկից բացի եւս 3 երեխա է մեծանում
Առնետները կրծոտել են 8 ամսական երեխային
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ