Արոնյանն ընկրկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու անընդմեջ պարտությունները Լևոն Արոնյանի վարկանիշն իջեցրին: Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Սինքվիլդի գավաթի խաղարկության աղյուսակում նրա անունն աղյուսակի առաջատարների շարքում չէ:

Մրցաշարին վստահ մասնակցող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հաղթարշավը չկարողացավ կասեցնել նաև մեր հայրենակիցը: 4-րդ տուրում Լևոնը սև խաղաքարերով 50-րդ քայլին ընդունեց իր պարտությունը Կարուանայից:

Հիշեցնենք, որ նախորդ պարտիայում Արոնյանը զիջել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Իսկ մինչ այդ, խաղաղ դաշն էր կնքել Նակամուրայի հետ ու հաղթել էր Տոպալովին:

Հաշվետու տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի. մրցեցին աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը և բուլղարացի Վեսելին Տոպալովը, ինչպես նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Այդպիսով, մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Կարուանան, որին հաջորդում են Վաշիե-Լագրավը՝ 2, Կարլսեն, Նակամուրան, Արոնյանը և Տոպալովը՝ 1,5-ական նիշով:

5-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով հանդիպելու է Կարլսենին: Հանդիպելու են նաև Տոպալովն ու Վաշիե-Լագրավը, Նակամուրան և Կարուանան:

 




Լրահոս