ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի կողմից բռնաբարված անչափահաս աղջկա նկատմամբ արդեն նշանակվել է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն, շարունակվում են գործով հարցաքննությունները, իսկ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ, ինչպես բացահայտվել էր «Հետք»-ի հրապարակումից հետո, Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղապետ Ա. Ղուկասյանը, որը նաեւ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, բռնաբարել է 8-րդ դասարանցի մի աղջկա, որը մտավոր խնդիրներ ունի: Ըստ հրապարակման` բռնաբարված աղջկա հորեղբայրը պատմել է, որ մյուս աշակերտները եւ դպրոցի անձնակազմը դռան անցքից տեսել են, թե ինչպես է գյուղապետը սեռական գործողություններ կատարում: Ի դեպ, Ղուկասյանի անունը կապվում է նման այլ միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր եւ, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Այս պահին նա կալանավորված է:




Լրահոս