![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/3751BBA8-817F-4956-A7E2-C0E734959707_mw1024_s_n.jpg)
Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը մտադիր է այցելել ռուսաստանյան խանութներ՝ այնտեղի գներն ու ապրանքատեսականին վերահսկելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, այս մասին հայտնել է վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան:
Նրա խոսքով՝ Մեդվեդևի այցերը լինելու են պարբերական և չծրագրված:
Նման որոշում Դմիտրի Մեդվեդևը կայացրել է Կորենովսկա քաղաքի թիվ 18 դպրոցից վերադառնալու ճանապարհին՝ մտնելով խոշոր սուպերմարկետներից մեկը:
Խանութում վարչապետը շփվել է գնորդների հետ, որոնք պատմել են, որ այս խանութի գներն իրենց բավարարում են: Ինքը Մեդվեդևը նույնպես գոհ է մնացել ինչպես խանութի տեսականուց, որի մեծ մասը տեղական արտադրանք է եղել, այնպես էլ՝ գներից: