Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ Ֆեյսբուք սոցիալական կայքում հանդես է եկել մեկնաբանությամբ՝ ասելով, որ Երևանի Վ. Բրյուսով անվան պետական լեզվաբանական համալսարանը չի լուծարվի և վստահեցրել, որ ռեկտորի հեռացումը քաղաքական ենթատեքստ չունի։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է .”Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը, ուզում եմ հայտնել հետևյալը`1. Աբսուրդային են այն լուրերը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսրանը լուծարվելու է:2. Համալսրանի և ոչ մի ուսանող այս ընթացքում չի տուժել և չի տուժելու, դասերը, ստուգարքները, քննությունները շարունակվելու են սովորական ռեժիմով:3. Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները:4. Դիպլոմում սխալ մասնագիտական գրառմամբ ոչ մի նախկին շրջանավարտ անհանգստանալու կարիք չունի: Մեր մեղքն է, որ այդ խախտումը ուշ է հայտնաբերվել, և ոչ թե ձեր”,– գրել է Արմեն Աշոտյանը:ԿԳ նախարարը նաև ընդգծել է, որ Սուրևեն Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում և ավելացրել, որ հարցի իրավական մանրամասնությունները պատրաստ են ներկայացնել դատարանում:”Հարցը չունի քաղաքական ենթատեքստ: Սակայն որոշ քաղաքական շրջանակներ և քաղաքականացված և ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն:” Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար:
Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ: Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ”,– գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: