Օրեցօր լավ եմ զգում. Մարտինես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսի վերականգնումը տեղի է ունենում առանց բարդությունների: Նշենք, որ նա ոտքի վիրահատության է ենթարկվել:

Վնասվածքը ֆուտբոլիստը ստացել էր Գերմանիայի Սուպերգավաթի «Բորուսիա»-ի դեմ խաղում: Վնասվածքի պատճառով նա բաց կթողնի 6 ամիս:

«Ես շատ լավ եմ զգում և լավ տրամադրություն ունեմ: Ոտքիս վնասվածքն օրեցօր կարգավորվում է: Քանի որ շարժունակությունս սահմանափակված է, շատ եմ ուշադրություն դարձնում սննդակարգիս», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

 




Լրահոս