Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2014 – 2015թթ. պետությունների գլոբալ մրցունակության վարկանշային աղյուսակը:
Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ, այդ թվում` առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշները, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետությունը և այլն:
Առաջատար երկրների տասնյակում են Շվեյցարիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Գերմանիան, Ճապոնիան, Հոնգկոնգը, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Շվեդիան:
Հայաստանը գտնվում է 85-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 35-ում, Վրաստանը` 69-ում, իսկ Ադրբեջանը`38-ում: Նշենք, որ վարկանշային աղյուսակում ներկայացված է 144 երկիր, իսկ անցած տարի մեր երկիրը 79-րդ հորզոնականում էր: