Ժողովուրդ.Սեվան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը եվ իր նման անտեղյակները զբաղված են բիզնեսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը, ով մասնագիտությամբ ատամնատեխնիկ և բուսաբան էկոլոգ է, պարկում ինքնավստահ փոփոխություններ է անում: “Ժողովուրդ “-ի հետ զրույցում նա նշել է, որ 2012-ի մարտի 24-ին ազատված աշխատողներին առաջարկվել է այլընտրանքային աշխատանք, սակայն կրճատվածները չեն համաձայնում աշխատել արտահաստիքային աշխատակցի կարգավիճակով: Իսկ ՊՈԱԿ-ի տնօրինությունը հրաժարվում է հանդիպել և նրանց առերես բացատրել իրավիճակը: “Արձանագրենք, որ “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը և իր նման անտեղյակները, որոնք հավաքվել են պարկում լուծելու մեր ազգային հարստության` Սևանի խնդիրները, իրականում զբաղված են բիզնեսով: Նրանք միայն բնությունից ստացվող բարիքներն են տնօրինում, իսկ պահպանությունը հետին պլանում է, եթե չասենք, որ չկա”,- նշում է թերթը:




Լրահոս