Մենք դեռ չենք կարող Գերմանիան համեմատել Իսպանիայի հետ. Լամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Ֆիլիպ Լամը կարծում է, որ աշխարհի գործող չեմպիոնները դեռ աշխատանք ունեն անելու մինչ կկարողանան «Իսպանիայի հետ գտնվել նույն խաղամակարդակում»:

Վիսենտե դել Բոսկեի սաները երեք անգամ անընդմեջ կարողացել են հաղթանակ տանել խոշոր մրցաշարերում, իսկ այս տարի աշխարհի չեմպիոն դարձավ հենց Գերմանիայի ընտրանին: Լամը կարծում է, որ չնայած Իսպանիան դուրս մնաց աշխարհի առաջնության խմբային փուլից, սակայն շարունակում է մնալ այն հավաքականը, որին հնարավոր չէ անցնել:

«Չեմ կարծում, թե մարդիկ արդեն իսկապես կարող են մեզ համեմատել Իսպանիայի ընտրանու հետ: Նրանք երեք անգամ անընդմեջ տիտղոս են նվաճել», – Լամի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը:

Պաշտպանը հավելեց, որ երբ Գերմանիան կարողանա հասնել նմանատիպ հաջողության, այդ ժամանակ էլ նրան կարելի է համարել աշխարհում հզորագույնը: «Գերմանիան արդեն շատ բաների միջով է անցել: Ես մինչ այժմ հիշում եմ Եվրո-2014-ի ժամանակ խմբային փուլից դուրս մնալը: Շատ ծանր էր: Դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսի ճանապարհը շատ դժվար էր», – նշեց նա:




Լրահոս