ԱՄՆ-ի դատարանը մեղադրանք է ներկայացրել Ջասթին Ռոսս Հարրիսին, ով երեխային մոռացել էր փակ ավտոմեքենայի մեջ 30 աստիճան շոգի պայմաններում:
Երեխան 7 ժամվա ընթացքում միայնակ մնացել է ավտոմեքենայի մեջ: Որոշ ժամանակ անց տղան մահացել է օրգանիզմի գերտաքացումից:
Ռոսս Հարրիսոնին մեղադրում են իր 22 ամսական որդու կանխամտածվան սպանության մեջ: Սակայն Հարրիսոնի դատապաշտպանները պնդում են, որ խոսքը գնում է ողբերգական միջադեպի մասին: Փաստաբանների խոսքով, Հարրիսը մոռացել էր, որ իր որդին գտնվում է մեքենայի մեջ:
Նա պետք է երեխային մսուր-մանկապարտեզ տաներ, սակայն փոխարենը մեկնել է աշխատանքի վայրը՝ մոռանալով, որ որդին գտնվում է մեքենայի հետևի նստարանին, տեղեկացնում է BBC-ին: