ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ կոալիցիա է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել 10 երկրի մասնակցությամբ կոալիցիա ստեղծելու մասին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին դիմակայելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, նման հայտարարություն է կատարել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

«Մենք նրանց պետք է այնպես գրոհենք, որ թույլ չտանք տարածք գրավել, և որ աջակցենք Իրաքի անվտանգության ուժերին և այլ ուժերին տարածաշրջանում, որոնք պատրաստ են հանդես գալ գրոհայինների դեմ, ընդ որում՝ չօգտագործելով մեր սեփական զինված ուժերը», – նշել է Քերրին:

Խորհրդակցությանը ներկա են եղել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի նախարարները:




Լրահոս