«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի պաշտպանություն արցախահայ գործարար, Մոսկվայում կալանավորված Լեւոն Հայրապետյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակ էր գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա խնդրել էր աջակցել Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում: Այդ հեռագրից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն դեռ արձագանքներ չկան: «Ժողովուրդ»-ը փորձեց Վազգեն Մանուկյանից հետաքրքրվել, թե ի՞նչ պատասխան է ստացել Ժիրինովսկուց: Մանուկյանը հայտնեց, որ իր նամակին չեն պատասխանել, սակայն չբացառեց, որ միգուցե ինքն անձամբ հանդիպի Վլադիմիր Ժիրինովսկուն եւ խնդրի մասին զրուցի. «Մոտ ապագայում Մոսկվա այց չունենք, բայց Հանրային խորհրդի շրջանակներում այցելություններ լինում են, ու այդ ժամանակ մենք կփորձենք հանդիպել Վլադիմիր Ժիրինովսկու հետ, զրուցել ստեղծված իրավիճակի մասին»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: