Հորը մահացու դանակահարած տղան Սևանի հոգեբուժարանում չի բուժվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պարզաբանում է Մարալիկում տղայի կողմից հորը դանակահարելու դեպքի մանրամասները.

«Մարալիկում տղայի կողմից հորը դանակահարությամբ սպանելու դեպքի կապակցությամբ Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության առթիվ տեղեկացնում ենք, որ հայրը` Հարություն Վարդևանյանը Սևանի հոգեբուժական հիվանդանոցում բուժում է ստացել 1992 թվականից։ 2003-ի հունվարին դուրս է գրվել և նույն ամսին կրկին ընդունվել հիվանդանոց մինչև 2014թ. սեպտեմբերի 5-ը։

Սեպտեմբերի 5-ին Հարություն Վարդևանյանը գրավոր դիմել է հիվանդանոցի ղեկավարությանը` թոշակավորման և անձնագրի հետ կապված հարցերը լուծելու նպատակով իրեն դուրս գրելու խնդրանքով։ Քանի որ, համաձայն գործող օրենքի` բուժհաստատությունը հիվանդի կամքին հակառակ նրան հիվանդանոցում բուժելու իրավունք չունի, կազմակերպվել է մասնագիտական կոնսիլիում։ Բժշկական եզրակացությամբ Հարություն Վարդևանյանի հոգեկան վիճակը գնահատվել է նորմալ, շրջապատի համար ոչ վտանգավոր։ Ունեցել է ֆիզիկական որոշ թուլություն։ Հիվանդը պարտավորվել է նշանակված դեղորայքը կանոնավոր ընդունել։ Ի դեպ, մինչ դուրս գրումը Հարություն Վարդևանյանը սրտային որոշ խնդիրներ ունենալու (տախիկարդիա) պատճառով ուղեգրվել է Սևանի բժշկական կենտրոն, ուր բուժում է ստացել սեպտեմբերի 2-4-ը։

Սեպտեմբերի 5-ին Հարություն Վարդևանյանին տուն են տեղափոխել հոգեբուժարանի մեքենայով։

Տեղեկացնենք, որ հարազատերը` քույրը, տղան, աղջիկը և նրա ամուսինը, վերջին անգամ հիվանդին այցելել են 2013թ. նոյեմբերի 11-ին։

Ինչ վերաբերում է սպանությունը կատարած տղային, ապա նա երբևէ Սևանի հոգեբուժարանում չի բուժվել»։

Առողջապահության նախարարություն




Լրահոս