Հեռավոր արտասահմանից Ռուսաստան ներկրվող ապրանքների ծավալը զգալիորեն նվազել է: Արժեքային արտահայտմամբ` այն օգոստոսին 15,6%-ով պակաս է՝ 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Առավել տեսանելի է բանջարեղենի (44%), կաթնամթերքի (57,2%), մրգի (10,9%), ձկնեղենի (30,1%), մսի և մսամթերքի (11,1%) ներկրման ծավալների անկումը:
Մի շարք ապրանքատեսակներ, հակառակը, ավելի ակտիվ են ներկրվում Ռուսաստան: Խոսքը շաքարի, ծխախոտի, բուսական յուղի մասին է:
Կրճատվել է նաև տեքստիլ արտադրանքի ներկրումը:
Դեղագործական արտադրանքի ներկրման ծավալները կրճատվել են 16,5%-ով, օծանելիքի և կոսմետիկ ապրանքներինը՝ 10%, օրգանական և ոչ օրգանական քիմիայի ապրանքներինը՝ 9%. տեղեկացնում է aif.ru-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեկ տարով սահմանափակել է այն երկրների ապրանքների ներկրումը, որոնք Մոսկվայի հանդեպ պատժամիջոցներ են սահմանել: Արգելք է դրվել մսի, ձկնեղենի, բանջարեղենի, մրգերի և կաթնամթերքի վրա, որոնք ներկրվում էին ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Նորվեգիայից և Կանադայից: