Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել 100-ից ավելի վանաձորցիներ, ովքեր Սերժ Սարգսյանից և Հովիկ Աբրահամյանից պահանջում են մոտ 2 տարի առաջ մարդասպանության մեղադրանքով ձերբակալված Սամվել Դիլոյանի, ինչպես նաև՝ Արտակ և Արեն Վերանյանների արդար դատավարությունը։
Կառավարության շենքի դիմաց հավաքված վանաձորցիները սպասում էին վերոնշյալ երիտասարդների փաստաբանի գալուն, ով պետք է հստակ և օրենքի շրջանակներում ներկայացներ իրենց պահանջը:
Տուժողների հարազատները հավաստիացնում էին, որ շուրջ 2 տարի դատարանում գտնվող գործը «քնեցվել է», և հարազատների ապագայի հանդեպ անորոշությունն է իրենց բերել Կառավարության շենքի բակ: