ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանն այս անգամ առաջադրվել է թիվ 12 ընտրատարածքում: Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե ինչու այս անգամ չառաջադրվեց իրեն արդեն հարազատ դարձած թիվ 14 ընտրատարածքում, հնարավոր է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է արգելել` առաջադրվել այդ տարածքում, ասաց. «Ոչ ոք ինձ չի արգելել: Ինձ նույնիսկ չեն կարողացել արգելել կամ հրահանգել, թե ես ինչպես քվեարկեմ կամ չքվեարկեմ: Այդ հարցում, ինչպես եւ բոլոր հարցերում, ես եմ եղել որոշում ընդունողը: Եւ ընդհանրապես ես շատ ընկերներ ունեմ, բայց այնպիսի ընկեր, որն ինձ համար տանիք համարվեր, չեմ ունեցել»: Խաչատրյանը համոզված է, որ Երեւանում եւս հաջողություններ կարձանագրի:




Լրահոս