Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Ավստրիայի հավաքականի դեմ խաղի այն դրվագը, որտեղ նա արմունկով հարվածել է ավստրիացի կիսապաշտպան Դավիդ Ալաբուին: Շատերի կարծիքով, այս դրվագն արժանի էր կարմիր քարտի:
«Մրցավարն ամեն ինչ տեսնում էր: Ես ցանկանում էի պահպանել գնդակը, երբ այդ բախումը եղավ: Ինձ պետք է որակազրկել 40 խաղով», – Իբրահիմովիչի խոսքերն են մեջբերում բրիտական լրատվամիջոցները:
Նշենք, որ այդ դրվագից հետո մրցավարը տուգանային հարված էր նշանակել, սակայն ոչ մի կերպ չէր պատժել Իբրահիմովիչին: