Ժողովուրդ.Աղվան Հովսեփյանի եղբոր քարոզարշավում օգտագործվում է քրեական հեղինակության Կանեվսկու շրջապատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ակտիվորեն լծվել է իր եղբոր` Երևանի թիվ 6 Ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Հովսեփյանի քարոզարշավին: Ավելին, ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների`նրանք փորձում են ընտրապայքարից դուրս մղել ԲՀԿ-ական Վահան Կարապետյանին, ինչի համար օգտագործում են հայտնի քրեական հեղինակության` հանգուցյալ Կանևսկու Արմենի եղբորն ու նրա շրջապատին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ Կանևսկու Արմենի եղբայրն իր շրջապատով “ռազբորկաներ” է սկսել Կարապետյանի շրջապատի անձանց հետ, փորձել է ստիպել ԲՀԿ-ական թեկնածուին ինքնաբացարկ հայտնել: Թիվ 6 ընտրատարածքում կատարվածի մասին լուրերը հասել են ընդհուպ Սերժ Սարգսյանին, որն անձամբ է միջամտել ու դադարեցրել ՀՀԿ-ԲՀԿ հասունացող պատերազմը: Ռուբեն Հովսեփյանը երեկ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, որ Կանևսկու Արմենի եղբայրն իր տարածքի բնակիչ է և ենթաշտաբ է բացել: Սակայն հերքել է, որ մրցակից թեկնածուի դեմ ճնշումներ կան: “Նման բան չկա, սուտ է”,-հայտարարել է Հովսեփյանը:




Լրահոս