«Ռեալ»-ը չի պատրաստվում վաճառել Ռոնալդուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը չի պատրաստվում վաճառել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին. հայտնում է Goal.com-ը:

Մարդիդյան ակումբի ղեկավարությունն իր դժգոհությունն է հայտնել 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Չելսի»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրության կապակցությամբ:

Ինչպես հայտնվում է, «Ռեալ»-ը հրաժարվում է որևէ բանակցություններ վարել նրա տրանսֆերի առնչությամբ՝ հայտարարելով, որ ֆուտբոլիստը չի վաճառվում:

Հիշեցնենք, որ ակումբի կազմում Ռոնալդուն անցկացրել է 166 հանդիպում և դարձել 178 գոլի հեղինակ:




Լրահոս