Այսուհետ արգելանք կդրվի միայն պարտքի չափով. օրենքն ընդունվեց միաձայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահի Գալուստ Սահակյանի կողմից քվեարկության դրվեց երեկ քննարկված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել պարտապանի և վարկային կազմակերպությունների իրավահարաբերությունները: Ձայների 114 կողմ, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց։

Օրինագծի հեղինակների առաջարկով՝  նախագծով սահմանվում է, որ բանկը կամ վարկային այլ կազմակերպություն պարտապանի ունեցվածքի վրա արգելանք կարող է սահմանել միայն նրա պարտքի չափով: Ներկայումս պարտապանի պարտքի դիմաց արգելանք է դրվում նրա ողջ ունեցվածքի վրա, ինչն օրենքի խախտում է և առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը:




Լրահոս