Ճապոնիայում մաֆիոզ խմբավորման դեմ օպերացիային կմասնակցի 4.000 ոստիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայում մոտ 3,8 հազար ոստիկան է մոբիլիզացվել տեղի մաֆիայի՝ յակուձայի ամենավտանգավոր խմբավորումներից մեկի՝ «Կուկուդոյ» սինդիկատի վերացմանն ուղղված օպերացիան իրականացնելու համար: Կյուսյու կղզում իրականացվող օպերացիայի համար ազդանշան է հանդիսացել խմբավորման ղեկավարի՝ Սատորու Նոգուտիի ձերբակալումը: Նա կասկածվում է Կիտակուսու քաղաքում տեղի ձկնորսական կոոպերատիվի ղեկավարի սպանության մեջ, որը հրաժարվել էր կատարել հանցագործների պահանջները: Ոստիկանությունը հայտնել է, որ այժմ փնտրում է սինդիկատի մյուս ղեկավարներին:

Գանգստերական այդ միավորմանն անդամակցում է 900 պրոֆեսիոնալ յակուձա: Նրանք գործում են գլխավորապես Կյուսյու կղզու հյուսիսում, ուր 2009-2013թթ. մասնակից են եղել 50 հանցագործություններին:

Ավելի վաղ ոստիկանությունն արդեն ձերբակալել էր «կուդոկայի» 4 ղեկավարի: Նրանցից մեկը դատապարտվել է ցմահ բանտարկության. հայտնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս