Մասաչուսեթսի տներից մեկում 3 երեխայի դի են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Մասաչուսեթս նահանգում գտնվող տանը, որից օգոստոսին չորս դեռահասի էին տարհանել, ոստիկանները երեք երեխայի դի են հայտնաբերել: Այդ մասին տեղեկացրել է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ոստիկաններն առայժմ չեն կարողանում պարզել երեխաների տարիքը, սեռը և մահվան պատճառները: Ամերիկացի իրավապահները չունեն ենթադություններ այն մասին, թե ով է սպանել երեխաներին, և ովքեր են նրանց ծնողները:

Տունը զննող քննիչները պատմել են, որ այն լիքն էր մակաբույծներով, տարբեր միջատներով և գտնվում էր անմխիթար վիճակում:

Ավելի վաղ այդ տանը չորս երեխա էր բնակվում՝ 13, 10, 3 տարեկան և 6 ամսական: Օգոստոսի 28-ին նրանց տարհանել են հարևաննների զանգից հետո, ովքեր ոստիկանությանը հայտնել էին նրանց սարսափելի կենցաղային պայմանների մասին:
Երեխաների մայրը՝ 32-ամյա Էրիկա Մյուրրեյը, ձերբակալվել է կյանքի համար անընդունելի պայմաններ ստեղծելու մեղադրանքով: Սակայն առայժմ ոստիկանությունը չի պարզել, թե կա արդյոք կապ կա այդ կնոջ և երեխաների միջև, ում դիակները հայտնաբերել են իր տանը:




Լրահոս