«Արմավիա»-ի աշխատակիցները դեռ սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներն արդեն չգիտեն, թե ումից պահանջեն իրենց հասանելիք աշխատավարձերը: Անելանելի իրավիճակում հայտնված քաղաքացիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին՝ նշելով, որ ընկերության ներկայացուցիչները աշխատավարձերը վճարելու մասով իրենց ոչ մի հստակ պատասխան չեն տալիս:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության ֆինանսական գծով տնօրեն Հրայր Սահակյանի հետ, ով ասաց. «Դեռ գումար չունենք: Սպասում ենք: Ինքնաթիռներն էլ չեն վաճառվել: Կամ Բաղդասարովն իր սեփական միջոցներից մի բան կտա, կամ էլ ինքնաթիռների վաճառքից: Բայց նախորդ անգամ, որ աշխատավարձ բաժանեցինք, իր գումարն էր»:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը նրանից տեղեկացավ, որ պարտքերի մեջ հայտնված Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում չէ:




Լրահոս