Արսեն Խոջոյանն արդեն ապաքինվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը, ով վերադարձել էր ադրեջանական գերութունից, դուրս է գրվել հիվանդանոցից: Նա դեռ բավականաչափ կազդուրված չէր, բայց պատրաստվում է բուժումը շարունակել տանը:

Ինչպես Armlur.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան, տղայի վիճակն արդեն լավ է: Նա նաև հավելեց. «Օրեր առաջ տղան դուրս է եկել հիվանդանոցից. այժմ լավ է, ոտքի վրա է, լավ է զգում իրեն, դեմքին ցան կա դեռևս, բայց բժիշկն ասել է, որ դեղորայքի օգնությամբ կանցնի: Բացի այդ՝ ասացին, որ դա այնպիսի հիվանդություն է, որ պարբերաբար ցանը կհայտնվի: Առողջապահության նախարարությունից ամեն օր զանգում են, հարցնում նրա վիճակի մասին»:

Հիշեցնենք, որ Խոջոյանի մետ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որը նա ձեռք էր բերել գերության ժամանակ:




Լրահոս