Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այս օրերին հրավիրված խորհրդաժողովի շրջանակներում նորովի արժևորվում են, բայցև քիչ չեն նաև պաշտոնական միջոցառումներով չտարված և իրականությանն ուղիղ նայող սփյուռքահայերը:
Հայության տարբեր հատվածների իրական հիմնախնդիրները մատնանշող մարդկանց, անկասկած, քննադատել չարժե: Վստահաբար կարելի է ասել, որ այդ մարդիկ իրականությանն ավելի սթափ աչքերով են նայում ու մյուսներից ոչ պակաս չափով ձգտում կարգավորված տեսնել բոլոր մեծ ու փոքր հարցերը:
Armlur.am-ի հարցումներում նման մարդիկ երկու խմբի էին բաժանվում` նրանք, ովքեր ավանդաբար ամեն ինչի վարդագույն ակնոցներով են նայում, և մարդիկ, ովքեր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում իրական թերություններն են մատնանշում, ու ամեն մեկն իր տարբերակն է առաջարկում հայության տարբեր հատվածների խնդիրների լուծման ու հարաբերությունների կարգավորման համար:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան