Վլադիմիրի մարզում քրեական գործ է հարուցվել մեքենայում բռնկված հրդեհի պատճառով մանկահասակ երեխայի զոհվելու և երկու մյուս երեխաների՝ վնասվածքներ ստանալու կապակցությամբ:
Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 23-ին Վլադիմիրի բնակիչը 1, 3 և 5 տարեկան երեք երեխաների հետ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ժամանել է Նիկիտսկու փողոց:
Տղամարդը որոշել է բացակայել գործերի պատճառով, և, միացնելով ավտոմեքենայի հեռուստացույցը՝ փակել այն և հեռացել: Տղամարդու բացակայության ժամանակ կարճ միացումից սկսել է այրվել ավտոմեքենայի ներքին հատվածը: Մեքենան անմիջապես լցվել է ծխով:
ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցները երեխաներին դուրս են բերել ավտոմեքենայից և անմիջապես նրանց հիվանդանոց տեղափոխել: Ցավոք, երեխաներից մեկին փրկել չի հաջողվել: Նույն օրը երեկոյան 1 տարեկան աղջնակը մահացել է շնչուղիների ուժեղ այրվածքներից և հրդեհի հետևանքով առաջացած թունավոր նյութերից:
Մյուս երկու երեխաները՝ 3 տարեկան աղջիկը և 5 տարեկան տղան, համանման ախտորոշմամբ՝ տեղափոխվել են Նիժնի Նովգորոդի այրվածքաբանական կենտրոն՝ հատուկ բուժօգնություն ստանալու համար: Երեխաների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. տեղեկացնում է vesti.ru-ն: