Մոսկվայում բնակելի տանը միանգամից 4 սպանված է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը ստուգում է Մոսկվայի արևելքում 4 դիակների հայտնաբերման մասին տեղեկատվությունը: Այս մասին Ինտերֆաքսին են տեղեկացրել Մոսկվայի իրավապահ մարմինները:

Միջադեպը տեղի է ունեցել Լիպեցկի փողոցի թիվ 14 տանը: Բնակարաններից մեկում երկու մարդու դիակ են գտել՝ բռնի մահվան հետքերով, ևս երկու դիակ հայտնաբերվել է նույն հարկի հարևան բնակարանում: Կատարվածի պատճառները պարզվում են:




Լրահոս