Լրագրողները Կոստրոմայում ռուս զինվորականների չորս թարմ գերեզմանատեղեր են հայտնաբերել: Զինվորականները ռազմադիվերսանտային զորքերի 331-րդ գվարդիական գնդից են, տեղեկացնում է РБК-ն:
Այդ զորամասի առաջին զոհված զինվորը՝ Սերգեյ Սելեզնյովը, հողին է հանձնվել սեպտեմբերի 2-ին:
Զինկոմիսարիատում լրագողներին պատմել են, որ զինվորը զոհվել է Ռոստովի մարզում զորավարժությունների ժամանակ: Եվս մեկ կոստրոմյան դեսանտայինի՝ Անդրեյ Պիլիպչուկի զոհվելը հաստատել է նրա ազգականը: Սակայն զոհվելու հանգամանքները մնում են անհայտ, իսկ զինվորի մտերիմները հրաժարվում են շփվել լրագրողների հետ:
Կոստրոմայի գերեզմանատան ղեկավարությունը հայտնել է, որ առնվազն ևս երեք զինվորներ զոհվել են Ուկրաինայի տարածքում մարտերի ընթացքում: Գերեզմանատան այն հատվածում, ուր սովորաբար հուղարկավորում են թեժ կետերում զոհվածներին, գտնվում են 26-ամյա Սերգեյ Գերասիմովի, 32-ամյա Ալեքսեյ Կասյանովի և 27-ամյա Եվգենի Կամենեվի գերեզմանները: Համաձայն տապանաքարերի վրա նշված ժամկետներին, զինվորները զոհվել են համապատասխանաբար օգոստոսի 24-ին, 25-ին և սեպտեմբերի 3-ին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է կամավորների տեսքով ռուս զինվորականներին Ուկրաիանա ուղարկելու փաստը: