Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Վարդենիս գյուղի բնակիչ Զոհրաբ Կարապետյանը: Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում Զ. Կարապետւյանը հոկտեմբերի 2-ին ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Վարդենիսի բնակիչներ Մարտին Հակոբյանը, Զոհրաբ Կարապետյանը և Հրանտ Շաբոյանը դաժան ծեծի էին ենթարկել Հրավարդին, ով մահացել էր հիվանդանոցում:
Տեղի ունեցածի հետևանքով Ծովակ գյուղի բնակիչները փակել էին Վարդենիս տանող ճանապարհը:
Ավելի վաղ Մարտին Հակոբյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել, իսկ Հրանտը Շաբոյան կալանավորված է:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և հրահանգել քննիչներին, որ նրանք Մարտին Հակոբյանի արարքին ճիշտ որակում տան: Ըստ օրաթերթի՝ չի բացառվում, որ Մարտին Հակոբյանին նոր մեղադրանք կառաջադրվի և նրա՝ ստորագրությամբ ազատ արձակման որոշումը կփոխարինվի կալանքով:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի