ՂԱԼԱԹ «Ժառանգություն» կուսակցության վարչության ներկա փոխնախագահ, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը երեկ Ռոբերտ Քոչարյանի նշանակումը գնահատել է՝ հայտնի չէ, որպես ում «ներքին դիվանագիտության սխալ: Հայաստանն էլ այսքան ցածր ինտելեկտով, կոռումպացված, մաֆիոզական խորհրդարան չի ունեցել, ինչպիսին Քոչարյանի ստեղծածն է»-ասել է նա: ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն էլ ըստ Հակոբյանի, նորություն չեն, եւ եթե զարգացումները շարունակվեն այս տրամաբանությամբ, ապա հնարավոր է, որ 98-ի այդ ավանդույթը կրկնվի:ԲԱՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ՈՐ ԲԱՆ ԼԻՆԻԿառավարություն-ԱԺ երեկվա հարցուպատասխանին պատգամավոր Ռուզան Առաքելյանը հարցրել է` ի վերջո, գազը թանկանալո՞ւ է, եւ ե՞րբ: Հարցը հնչեցվել է հոգեբանական խուճապ ապրող մարդկանց անունից: Արդար լինելու համար նշենք, որ նախարարը համաձայնել է` հարցը հասարակությանը հուզում է: «Ինչքան», «երբ» հարցերին կառավարությունը կարող է պատասխանել փետրվարի վերջին` ռուսական կողմից կոնկրետ ու վերջնական առաջարկություն ստանալուց հետո: Պարզվում է` կա Սերժ Սարգսյանի «կոնկրետ եւ խիստ հանձնարարական` ամեն ինչ անել, որպեսզի էներգակիրների գները ՀՀ-ում չփոխվեն»: Իրենք էլ փորձում են: Հարցը տված պատգամավորը հիշատակել է, որ բնակչությունը գազի գների պատճառով անցել է փայտին ու քարածխին: «ՍԻՎԻԼԻԹԱՍ»-Ը ԳՏԵԼ Է «ՄԵԽԸ»-Ը Վարդան Օսկանյանն էլ հայտարարել է, որ հաջորդ ընտրություններից հետո պետք է հասնեն նրան, որ Հայաստանում վերանա քաղաքական մոնոպոլիան: «Հասարակությունը, մամուլը պետք է նպատակային խփեն այդ մեխին»,- ասել է նախկին նախարար Վարդան Օսկանյանը: ԽԱՇՆ ԷԼ ՈՒԺԻ ՄԵՋ ԷԵրեկ Ազգային ժողովում լրագրողների էին ցուցակագրում. բայց այս անգամ խոսքը ոչ թե անցանկալիների, այլ «խաշի թեմայով» էր: Պարզվեց, որ ԱԺ նախագահը հրապարակավ լրագրողներին տված խոստումը` «խաշ ուտելու» հրավերի կապակցությամբ, որոշել է իրագործել: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ