Մուրմանսկում զանգվածային թունավորումից 120 մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուրմանսկի ձեռնարկություններից մեկում 120 մարդ թունավորվել է, նրանցից 80-ը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. տեղեկացնում է Интерфакс-ը:

«Լավոզերսկի» ձեռնարկության աշխատակիցների թունավորման մասին տեղեկությունները տարածվել են հոկտեմբերի 3-ին: Տուժածներից երեքն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ընդհանուր առմամբ՝ գիշերային հերթափոխի աշխատակիցներից ճաշարանում սնվել է ձեռնարկության 360 աշխատակից: Կատարվածի հետ կապված՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեն ստուգումներ է անցկացնում:




Լրահոս