Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է հաղթանակներ տոնել։ Պեկինի մրցաշարում չեմպիոն դառնալուց հետո սերբ թենիսիստը հաղթանակով է մեկնարկել Շանհայում ընթացող «Մաստերս»-ում։
Իր առաջին մրցակից Դոմենիկ Տիմին նա հաղթել է 6։3, 6։4 հաշվով, իսկ 1/8 եզրափակչում Ջոկովիչը կմրցի Միխայիլ Կուկուշկինի հետ։