ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արթիկի թիվ 36 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը եւ նրա եղբայրը՝ Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, մոտ օրերս Արթիկի հանրապետականների հետ ժողով են արել եւ դժգոհել ՀՀԿ-ականների աշխատանքից, թե Արթիկի հանրապետականները չեն աջակցում Վարագյանին: Իհարկե, ՀՀԿ-ականները ժողովի ժամանակ չեն համաձայնել նրանց հետ, իսկ ժողովից դուրս գալուց հետո իրար մեջ խոսել են, թե «9 տարի Մխիթար Վարագյանն է իրենց խաբել, հիմա էլ իրենք են խաբում»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ական պատգամավորը կուսակիցների պահվածքի մասին տեղեկացրել է նաեւ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին:
Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի հետ, որը պատասխանեց, թե «Ձեր տեղեկությունները սխալ են» եւ անմիջապես անջատեց հեռախոսը:




Լրահոս