Ռուսաստանում մամլո ծառայությունները կտուգանվեն լրագրողներին անտեսելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում կտուգանվեն այն իշխանական մարմինների մամլո ծառայությունները, որոնք չեն պատասխանի լրագրողների կողմից ներկայացված հարցերին: Այդ մասին տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը՝ հղում անելով Известия թերթին: Նշվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, նման օրինագիծ կքննարկվի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեում:

Փաստաթղթի հեղինակների կարծիքով, այժմ ստեղծվել է հետևյալ իրավիճակը. որոշ նախարարությունների մամլո ծառայություններ անտեսում են լրատվամիջոցների աշխատակիցների օրինական հարցերը՝ չնայած այն բանին, որ, ըստ օրենքի, պատասխանը պետք է տրվի 7 օրվա ընթացքում:

Իսկ այն բանից հետո, երբ նյութը տպվում է կամ եթեր դուրս գալիս, մամլո ծառայություններն այն հերքում են՝ այսպիսով վնաս հասցնելով թերթի, ռադիոկայանի կամ հեռուստաալիքի հեղինակությանը:




Լրահոս